Ծանոթացեք մեր հարթակի օգտագործման ուղեցույցներին և պայմաններին։ Խնդրում ենք ուշադիր կարդալ՝ ձեր իրավունքներն ու պարտավորությունները հասկանալու համար։
ՕԳՏԱԳՈՐԾՈՂԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ
Կնքման վայրը՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան
Առաջարկն ընդունող երրորդ կողմը, որը գտնվում է https://www.gurmanapp.com/hy/terms-of-use հասցեում, մի կողմից, և «GURMAN APP» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը՝ ի դեմս տնօրեն Հայկ Աբրահամյանի, հիմնվելով. ընկերության կանոնադրությունը, մյուս կողմից, համատեղ և առանձին, որոնք կոչվում են «Կողմեր» և «Կողմ», կնքել են սույն Օգտագործողի պայմանագիրը (այսուհետև՝ Համաձայնագիր) հետեւյալի մասին:
Տերմիններ և սահմանումներ
1.1. Եթե Պայմանագրի տեքստից ուղիղ կերպով այլ բան չի բխում, ապա սույն Պայմանագրում հետևյալ հասկացությունները և սահմանումները ունեն ստորև նշված նշանակությունը.
Ամրագրում՝ Օգտագործողի կողմից պլատֆորմի միջոցով պատշաճ ձևով ձևակերպված հարցում՝ ռեստորանում սեղան ամրագրելու նպատակով։
Կատարող՝ Ռեստորանի սեփականատեր կամ ղեկավար մարմին, որը պլատֆորմի միջոցով կառավարում է ամրագրումներն ու ռեստորանի տվյալները։
Օգտագործող՝ Ցանկացած անձ, որը մուտք է գործում պլատֆորմ, կատարում ամրագրումներ կամ օգտվում Gurmanapp-ի այլ ծառայություններից։
Պլատֆորմ՝ Gurmanapp-ի համակարգը, ներառյալ մոբայլ հավելվածները, վեբ ինտերֆեյսները և ադմինիստրատիվ գործիքները։ Պլատֆորմը հանդիսանում է համացանցային ռեսուրս՝ նախատեսված Կատարողի կողմից անցկացվող տարբեր Միջոցառումների հրապարակման և դրանց մասին տեղեկատվություն ստանալու համար:
Չներկայանալ ՝ դեպք, երբ Օգտագործողը չի ներկայանում ամրագրած ժամին առանց նախապես չեղարկելու։
Տոմս (Ամրագրման հաստատում)՝ Էլեկտրոնային գրառում, որը վկայում է Օգտագործողի իրավունքները ամրագրված ժամանակում օգտվելու Կատարողի ծառայություններից։
Ընկերություն` «ԳՈՒՐՄԱՆ ԱՊՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը` իրավաբանական անձ, որը ստեղծվել է Հայաստանի Հանրապետության օրենդրության համաձայն, ՀՎՀՀ՝ 08288073, Իրավ Հասցեն՝ ՀՀ, ք. Երևան, Հակոբ Հակոբյան 3/2, բն 15
Միջոցառում՝ Կատարողի կողմից կազմակերպվող իրադարձություն ( փառատոն, համերգ, ժամանցային ծրագիր, թրեյնինգ և այլն) Օգտագործողների անորոշ շրջանակի համար:
Բանկային հաշիվ՝ Ընկերության գործող բանկային հաշիվը բանկում, որը նշված է սույն Պայմանագրի 9 կետում:
1.2. Մնացած տերմինները մեկնաբանվում են ՀՀ օրենսդրության համաձայն։
1.3. Գլուխների, բաժինների, հոդվածների անվանումները նախատեսված են բացառապես տեքստից օգտվելու հարմարության համար և իրավաբանական նշանակություն չունեն:
Պայմանագրի առարկան
2.1. Ընկերությունը սույն Պայմանագրով սահմանված կարգով ու պայմաններով Օգտագործողին հնարավորություն է տալիս օգտագործել թՊլատֆորմը, իսկ Օգտագործողը պարտավորվում է անհրաժեշտության դեպքում օգտագործել Պլատֆորմը սույն Պայմանագրով սահմանված պայմաններով:
2.2. Պայմանագրի հիման վրա Օգտագործողը հնարավորություն ունի օգտագործել Պլատֆորմը՝ մասնավորապես Պլատֆորմում տեղադրված Միջոցառումների մասին տեղեկատվություն ստանալու, ինչպես նաև Միջոցառումներում մասնակցելու հնարավորություն ստանալու միջոցով՝ Ամրագրելով սեղան, իրականացնելով գործողություններ, Կատարողի կողմից նախատեսված (մասնավորապես գրանցվելով և անհրաժեշտության դեպքում համապատասխան վճարում կատարելով) և Ընկերության կողմից Տոմս ստանալով: Բացի այդ Օգտագործողն իրավասու է Պլատֆորմն օգտագործել Ընկերության կողմից սահմանած այլ ձևով: Համապատասխան պայմանագրերով (համաձայնագրերով) նախատեսված դեպքերում Ընկերությունը իրականացնում է Տոմսերի վաճառք Օգտագործողներին:
2.3. Ընկերությունը չի հանդիսանում Միջոցառումների կազմակերպիչ կամ ծառայությունների մատուցող, սակայն, ծառայությունների մատուցման համապատասխան պայմանագրերի առկայության դեպքում, կարող է ստանձնել Միջոցառման կազմակերպման որևէ մասի իրականացումը: Բոլոր պարտավորությունները կապված Միջոցառումների անցկացման և ծառայությունների մատուցման հետ ծագում են
Օգտագործողի և Կատարողի և/կամ երրորդ անձանց միջև: Ընկերությունը որևէ պատասխանատվություն չի կրում նշված պարտավորությունների իրական լինելու և իրականացման հետ:
2.4. Օգտագործողը սույն Պայմանագրով տալիս է իր համաձայնությունը, որպեսզի Ընկերությունը ցանկացած ժամանակ փոխանցի սույն Պայմանագրով սահմանված իր իրավունքները, պարտականությունները և պարտքը այլ անձանց: Օգտագործողը սույն Պայմանագրով նախատեսված իր իրավունքները, պարտականությունները, պարտքը կամ դրանց մի մասը կարող է փոխանցել այլ անձանց բացառապես Ընկերության գրավոր համաձայնության դեպքում:
Կողմերի իրավունքները և պարտականությունները
3.1. Օգտագործողը պարտավոր է.
3.1.1. Պատշաճ կատարել սույն Պայմանագրով ստանձնած իր պարտավորությունները և Պայմանագրի պայմանները:
3.1.2. ծանոթանալ սույն Պայմանագրի ակտուալ տարբերակի հետ յուրաքանչյուր անգամ Պլատֆորմ հաճախելիս մինչև Պլատֆորմից օգտվելու պահը:
3.1.3. խստիվ կատարել և պահպանել Պլատֆորմի օգտագործման կանոնները:
3.1.4. Կայքում նշել միայն բացառապես հավաստի, ճիշտ և ամբողջական տեղեկատվություն և ոչ մի դեպքում Ընկերությանը և/կամ այլ Օգտագործողներին և/կամ երրորդ անձանց մոլորության մեջ չգցել: Օգտագործողն իրավունք չունի Պլատֆորմում գրանցվել այլ անձի անունով կամ ինքն իրեն անվանել կամ ներկայացնել այլ անձի անունով:
3.1.5. ինքնուրույն ստուգել Պատվերի տվյալները մինչև դրա ձևակերպումը: Օգտագործողը պատասխանատու է իր կողմից Պատվերի ձևակերպման համար տրամադրված տվյալների ճշտության և օրինականության համար:
3.1.6. ծանոթանալ Միջոցառման մասին տեղեկատվությանը (բովանդակություն, անցկացման կարգ, վայր, ժամ, պայմաններ և այլն) մինչև Պատվերի ձևակերպումը: Եթե Օգտագործողի համար մինչև վերջ հասկանալի չեն Միջոցառման անցկացման պայմանները, այդ թվում վճարման մասին պայմանները, Օգտագործողը պարտավորվում է ճշտել դրանք: Եթե անհնար է ճշտել պայմանները, ապա Օգտագործողը պարտավորվում է հրաժարվել Պատվերի ձևակերպումից և Միջոցառմանը մասնակցելուց:
3.1.7. ինքնուրույն ծանոթանալ վճարման եղանակների հետ կապված պայմաններին և կանոններին:
3.1.8. հրաժարվել Միջոցառմանը մասնակցելուց Պատվերի ձևակերպումից և դրա դիմաց վճարելուց հետո՝ միայն Կայքում տեղադրված պայմաններով: Տոմսերի, դրանց դիմաց վճարված գումարների հետ վերադարձնելու կանոնները տեղադրված են Պլատֆորմում:
3.1.9. ինքնուրույն կամ այլ անձանց միջոցով ամբողջությամբ վճարել Տոմսի (Պատվերի) արժեքը:
3.2. Ընկերությունն իրավունք ունի`
3.2.1. դադարեցնել, կասեցնել և/կամ արգելափակել Օգտագործողի հասանելիությունը Պլատֆորմին, եթե Ընկերության կարծիքով Օգտագործողի գործունեությունը սպառնալիք է հանդիսանում Կայքին և/կամ այլ Օգտագործողներին և/կամ երրորդ անձանց, ինչպես նաև եթե Օգտագործողը խախտում է Պայմանագրի պայմանները կամ Ընկերության այլ պահանջները:
3.2.2. առանց պատճառների մասին բացատրություն տալու մերժել Օգտագործողի Պատվերը ձևակերպել:
3.2.3. միակողմանի կերպով փոխել Պլատֆորմի գործունեության տեխնոլոգիաները և պայմանները:
3.2.4. սեփական հայեցողությամբ և առանց Օգտագործողի լրացուցիչ համաձայնությունը ստանալու փոխել և/կամ հեռացնել ցանկացած տեղեկատվություն, որը մուտքագրվել կամ տեղադրվել է Պլատֆորմ Օգտագործողի կողմից:
3.2.5. դադարեցնել Պլատֆորմի աշխատանքը, իրականացնել Պլատֆորմում պրոֆիլակտիկ աշխատանքներ, կատարել մոդիֆիկացիաներ:
3.2.6. Մարքեթինգային նպատակներով օգտագործել Օգտագործողի կամ այլ անձանց տվյալները, որոնց վերաբերյալ տեղեկատվությունը Օգտագործողը մուտքագրել է Պլատֆորմ: Օգտագործողը հավաստում և երաշխավորում է, որ այն տվյալները, որոնք նա մուտքագրել է Պլատֆորմ իր և երրորդ անձանց կողմից տրամադրվել են իրենց կամքով և երրորդ անձինք ծանոթացել են Պայմանագրի պայմաններին:
3.2.7. Օգտագործողին և այլ անձանց, որոնց մասին տեղեկատվությունը Օգտագործողի կողմից մուտք է արված Պլատֆորմ, ուղարկել տեղեկատվական և գովազդային հաղորդագրություններ, ինչպես Կայքում նշված էլեկտրոնային փոստի հասցեով, այնպես էլ Կայքում նշված հեռախոսահամարին հաղորդագրություն ուղարկելու միջոցով: Սույնով Օգտագործողը տալիս է իր համաձայնությունը նմանատիպ հաղորդագրություններ ստանալու համար, ինչպես նաև երաշխավորում է, որ այն անձինք, որոնց մասին ինքը տեղեկատությունը մուտքագրել է Պլատֆորմ, նույնպես տվել են իրենց համաձայնությունը ստանալու հաղորդագրությունները:
3.2.8. իրականացնել Օգտագործողի, ինչպես նաև Օգտագործողի կողմից նշված այլ անձանց տվյալների ստուգում՝ Ընկերության և/կամ Կատարողի չափանիշներով: Բացի այդ Ընկերությունն իրավունք ունի Օգտագործողից պահանջել ներկայացնել անձը հաստատող, ինչպես նաև Օգտագործողին իդենտիֆիկացնող այլ անհրաժեշտ փաստաթղթեր և տվյալներ: Պահանջված փաստաթղթերը և/կամ տվյալները չտրամադրելու դեպքում Ընկերությունն իրավասու է դադարեցնել/ արգելափակել Օգտագործողի մուտքը Պլատֆորմ, արգելել Օգտագործողին օգտագործել Պլատֆորմը: Իդենտիֆիկացնող փաստաթղթերի և տվյալների տեսակները և ներկայացման ձևերը սահմանվում են Ընկերության կողմից ինքնուրույն:
3.2.9. կապ հաստատել Օգտագործողի հետ նրա կողմից նշված կապի միջոցներով:
Ամրագրումների գործընթաց
4.1. Ամրագրում
Օգտագործողը պետք է մուտք գործի պլատֆորմ, ընտրի ռեստորան, նշի օրը, ժամը և հյուրերի թիվը։
Օգտագործողը կարող է ընտրել Միջոցառում, ընտրել Տոմսը, Վճարման էջում տրամադրել նախատեսված տվյալները (տվյալները պետք է լինեն հավաստի, ճշմարիտ և պահանջված ծավալով)
Հաստատել մուտք արված տեղեկությունների հավաստիությունը, ճշգրտությունը և ձևակերպել Ամրագրումը «Վճարել» կոճակի սեղմումով
4.2. Ընկերությունը հաստատում է, որ ստացել է Ամրագրումը ձևակերպման ժամանակ նշված էլեկտրոնային փոստի հասցեով հաստատման հաղորդագրություն ուղարկելով և Ամրգրման տվյալները ուղարկում է կատարողին:
4.3. Եթե Ամրագրման ժամանակը համընկնում է Միջոցառման մասնակցելու համար Օգտագործողը պետք է վճարի Ամրագրման համար, ապա հաստատումից հետո Կայքը Օգտագործողին վերահասցեավորում է Ամրագրման վճարման էջ: Ամրագրման դիմաց վճարելու համար Օգտագործողն ընտրում է Կայքում նշված վճարման համապատասխան միջոցը և կատարում է վճարում՝ վճարումը կատարելու պայմանների համաձայն: Ամրագրման դիմաց Վճարումից հետո Ընկերությունը Օգտագործողին ուղարկում է հաղորդագրություն վճարումը ստանալու մասին և ձևավորում է Տոմս, որն ուղարկվում է Օգտագործողի էլեկտրոնային փոստի հասցեյին։
4.4. Պատվերի համար վճարման պահ է հանդիսանում վճարված միջոցների մուտքը Բանկային հաշվին: Երրորդ անձանց կողմից Օգտագործողի օգտին վճարում կատարելու դեպքում վճարման արդյունքում ծագած իրավունքները և պարտականությունները ծագում են Ընկերության և Օգտագործողի միջև և ոչ մի դեպքում հիմք չեն Ընկերության և այլ անձանց միջև դրանց ծագելու համար:
4.5. Օգտագործողը մասնակցում է Միջոցառում(ներ)ին Կատարող(ներ)ի սահմանած պայմաններով:
4.6. Չեղարկում
Օգտագործողը կարող է չեղարկել ամրագրումը ռեստորանի կողմից սահմանված ժամկետներում՝ առանց տույժի։
Հետաձգված չեղարկումները կարող են հանգեցնել Օգտագործողի կարգի իջեցմանը կամ այլ սահմանափակումների։
Օգտագործողին վերադարձվում է միջոցառման տոմս(եր)ի ամբողջ գումարը, եթե չեղարկումը կատարվել Օգտագործողի կողմից ոչ ուշ քան հինգ օր առաջ մինչև Միջոցառումը:
Օգտագործողին վերադարձվում է միջոցառման տոմս(եր)ի ամբողջ գումարը, եթե չեղարկումը կատարվել Կատարողի կամ Ընկերության կողմից:
4.3. Չներկայացած
Կատարողը կարող է նշել ամրագրումը որպես «Չներկայացած», եթե Օգտագործողը չի ներկայանում ամրագրած ժամին։
Օգտագործողը կտեղեկացվի այս կարգավիճակի մասին էլեկտրոնային նամակով
Կողմերի պատասխանատվությունը
5.1. Կայքում տեղադրվող տեղեկատվությունը (այդ թվում Միջոցառումների, ծառայությունների մասին) մուտքագրվում է Կատարողի և/կամ երրորդ անձանց կողմից և Ընկերությունը պատասխանատվություն չի կրում տեղադրված տեղեկատվության հավաստիության, ճշմարտացիության, ամբողջականության, ինչպես նաև այդպիսի տեղեկատվության, Պլատֆորմի օգտագործման հետևանքով Օգտագործողներին կամ այլ անձանց պատճառված վնասերի համար: Ընկերությունը պարտավոր չէ խմբագրել, ճշտել, հսկել Կատարողի և/կամ երրորդ անձանց կողմից մուտք արված տեղեկատվությունը: Ընկերությունը չի երաշխավորում Կայքում Կատարողի և/կամ երրորդ անձանց կողմից մուտք արված տեղեկատվության ամբողջականությունը, հավաստիությունը, ճշմարտացիությունը և Օգտագործողները ինքնուրույն իրենք են կրում տեղեկատվությունից օգտվելու արդյունքում առաջացած բոլոր ռիսկերը: Օգտագործողը հասկանում և ընդունում է, որ Պլատֆորմում կարող է հանդիպել ոչ պատշաճ, վիրավորական, վիճելի տեղեկատվության:
5.2. Ընկերությունը որևէ պատասխանատվություն չի կրում Պլատֆորմն օգտագործող անձանց կողմից ոչ կոռեկտ պահվածքի համար: Ընկերությունը չի կրում որևէ պատասխանատվություն նաև՝ Կատարողի կողմից Պլատֆորմում տեղադրված տեղեկատվության արդյունքի չիրականացման, կամ թերի իրականացման համար, ինչպես նաև Միջոցառումների անցկացման ժամանակ Օգտագործողին կամ որևէ այլ անձի պատճառված որևէ վնասի (նյութական, բարոյական, ֆինանսական, ֆիզիկական և այլն) համար, բացառությամբ՝ համապատասխան պայմանագրերով իր վրա դրված պարտավորությունների պատշաճ կատարման համար՝ միմիայն Կատարողի (համապատասխան պայմանագրերով՝ Պատվիրատուի) առջև:
5.3. Ընկերությունը չի երաշխավորում, որ.
5.3.1 Պլատֆորմը համապատասխանելու է Օգտագործողի սպասելիքներին, պահանջներին,
5.3.2 Պլատֆորմի օգտագործման միջոցով ստացված արդյունքները կլինեն հստակ և հավաստի,
5.3.3 Պլատֆորմի միջոցով ստացված որևէ ծառայության, ծրագրի, տեղեկատվության կհամապատասխանի Օգտագործողի սպասելինքերին, պահանջներին,
5.3.4 Պլատֆորմն աշխատելու է անընդմեջ, առանց ընդհատումների, արագ, առանց սխալների,
5.3.5 Պլատֆորմի բոլոր սխալները ուղղվելու են:
5.4. Պլատֆորմի մի մասը կամ ամբողջը պարբերաբար կարող են լինել անհասանելի, այդ թվում տեխնիկական, պրոֆիլակտիկ աշխատանքների իրականացման պատճառով:
5.5. Օգտագործողն իր ռիսկով և պատասխանատվությամբ է օգտագործում Պլատֆորմը, կատարում պատվերներ, վճարումներ և Ընկերությունը ոչ մի պատասխանատվություն չի կրում Օգտագործողի մոտ առաջացած վնասների համար:
Անձնական տվյալներ
6.1. Այն դեպքում, երբ Օգտագործողը Պլատֆորմում մուտքագրում է իր տվյալները (այդ թվում անձնական համարվող) կամ այլ կերպ փոխանցում է դրանք Ընկերությանը և/կամ Կատարողին, դրանով Օգտագործողը տալիս է իր համաձայնությունը, որպեսզի Ընկերությունը և/կամ Կատարողը հավաքագրեն, մշակեն, պահպանեն, փոխանցեն, հեռացնեն, արգելափակեն իր տվյալները, ինչպես ավտոմատացված միջոցների օգտագործմամբ այնպես էլ առանց դրանց: Կայքում միջոցառման համար գրանցվելիս Օգտագործողը տեղյակ է համաձայն է, որպեսզի իր անձնական տվյալները փոխանցվեն ու հասանելի լինեն Կատարողներին:
6.2. Անձնական տվյալների մասով Ընկերության քաղաքականությունը համապատասխանում է ՀՀ օրենսդրությամբ նախատեսված պահանջներին:
Վեճերի լուծում
7.1. Պայմանագիրը և դրանից ծագող բոլոր հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն: Կողմերի միջև ծագած վեճերը ենթակա են լուծման Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն:
7.2. Պայմանագրի կատարման, գործողության դադարեցման կամ Պայմանագիրը անվավեր ճանաչելու հետ կապված բոլոր վեճերը, տարաձայնությունները կամ պահանջները, Կողմերը կձգտեն լուծել բանակցությունների միջոցով: Կողմը, որի մոտ առաջացել են տարաձայնությունները և/կամ պահանջները պետք է մյուս Կողմին հաղորդագրություն ուղարկի hello@gurmanapp.com էլ. փոստի հասցեով՝ նշելով առաջացած պահանջները և/կամ տարաձայնությունները:
7.3. Սույն Պայմանագրի 7.2 կետում նշված հաղորդագրությունը ստանալուց հետո 15 (տասնհինգ) աշխատանքային օրվա ընթացքում ստացող Կողմն ուղարկում է հաղորդագրության պատասխան:
7.4. Այն դեպքում, եթե հաղորդագրությունն ուղարկող Կողմը 17
(տասնյոթ) աշխատանքային օրվա ընթացքում չստանա մյուս Կողմի պատասխանը կամ առաջացած վեճը չլուծվի, այն ենթակա է լուծման ՀՀ օրենսդրությամբ սահմանված դատական կարգով:
Պայմանագիրն ուժի մեջ մտնելը, պայմանների փոփոխումը
8.1. Սույն Պայմանագիրը, որի տեքստը մշտապես տեղակայված է համացանցում https://www.gurmanapp.com/hy/terms-of-use հասցեում, պարունակում է Պայմանագրի բոլոր էական պայմանները և հանդիսանում է «ԳՈՒՐՄԱՆ ԱՊՊ» ՍՊԸ կողմից առաջարկ, կնքել Օգտագործողի հետ Պայմանագիր, սույն Պայմանագրի տեքստում նշված պայմաններով: Այսպիսով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 453 հոդվածի 2-րդ մասի համաձայն համացանցն օգտագործելու միջոցով ծառայությունների մատուցման սույն Պայմանագրի տեքստը համարվում է հրապարակային օֆերտա:
8.2. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 454 հոդվածի 3-րդ մասի համաձայն սույն օֆերտայի պատշաճ ակցեպտ է համարվում ցանկացած երրորդ անձի կողմից հետևյալ գործողության իրականացումը.
8.2.1 Տեղեկությունների մուտքագրումը գնման թերթիկում և տվյալների իսկության հավաստիացումը՝ «Վճարել» կոճակի սեղմումով,
8.3. Պայմանագիրը համարվում է կնքված «Վճարել» կոճակի սեղմման պահից սկսած կամ Ամրագրումը անվճար գրանցելու դեպքում:
8.4. Ընկերությունը ցանկացած պահի կարող է միակողմանի հրաժարվել սույն Պայմանագրի կատարումից (միակողմանի լուծել սույն Պայմանագիրը արտադատական կարգով) այդ մասին համապատասխան ծանուցումը տեղադրելով Պլատֆորմում և/կամ այդ մասին ծանուցելով Օգտագործողին: Պլատֆորմում ծանուցումը տեղադրելու կամ Օգտագործողին ուղարկելու պահից Պայմանագրի գործողությունը համարվում է դադարեցված: Օգտագործողը ցանկացած պահի կարող է միակողմանի հրաժարվել սույն Պայմանագրի կատարումից Պլատֆորմում իր անձնական բաժնից համապատասխան Ամրագրումը չեղարկելով:
8.5. Կողմերը սույն Պայմանագրով համաձայնվում են, որ Ընկերությունը կարող է միակողմանի փոփոխություններ կատարել Պայմանագրում՝ փոփոխված Պայմանագրի տեքստը համացանցի https://www.gurmanapp.com/hy/terms-of-use հասցեում տեղադրելու միջոցով: Օգտագործողն Պլատֆորմը օգտագործելով համաձայնվում է փոփոխությունների հետ: Փոփոխությունների հետ անհամաձայնության դեպքում Օգտագործողը դադարեցնում է Պլատֆորմի օգտագործումը:
Կատարողի հասցեն և այլ վավերապայմաններ
Անվանումը՝ «ԳՈՒՐՄԱՆ ԱՊՊ» ՍՊԸ
Իրավ Հասցեն՝ ՀՀ, ք. Երևան, Հակոբ Հակոբյան 3/2, բն 15
ՀՎՀՀ՝ 08288073
Բանկը՝ «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ
Հ/Հ՝ 220302942739000
Տնօրեն՝ Հայկ Աբրահամյան